armenpress.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերը զորավարժությունների շրջանակում բալիստիկ հրթիռներով թիրախներ են խոցել Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: Այս մասին հայտնում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
«Շաբաթ օրը առավոտյան, ռազմախաղի եզրափակիչ փուլի շրջանակներում, արձակվել են տարբեր տեսակի հեռահար բալիստիկ հրթիռներ, որպեսզի խոցեն պայմանական հակառակորդի ռազմանավերը, որոնք գտնվում են 1800 կմ հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրությունում:
«Մեծ մարգարե 15» անվանումը կրող զորավարժություններն ամենամյա են, որոնք ներառում են նաև հրթիռներով և ԱԹՍ-ներով տարբեր օպերացիաներ:
comment.count (0)