Եվրոպական առաջատար երկրները Իրանին կոչ են անում դադարեցնել մետաղական ուրանի հարստացումը |1lurer.am|
20:11 - 16 հունվարի, 2021

Եվրոպական առաջատար երկրները Իրանին կոչ են անում դադարեցնել մետաղական ուրանի հարստացումը |1lurer.am|

1lurer.am։ Եվրոպական երեք երկրներն այսօր Իրանին զգուշացրել են մետաղական ուրանի հարստացման մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ դա հակասում է 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրին, և այն ոչ թե քաղաքացիական, այլ՝ ռազմական կիրառման համար է: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

«Իրանին հորդորում ենք դադարեցնել այս գործընթացն ու անհապաղ վերադառնալ միջուկային համաձայնագրով սահմանված իր լիազորությունների կատարմանը, եթե Իրանն իրոք ցանկանում է պահպանել այդ համաձայնագիրը»,-համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան:

ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ու Թեհրանը ավելի վաղ հայտարարել էին, որ վեց տերությունների հետ կնքված միջուկային գործարքի վերջին խախատումներից հետո Իրանն այս ոլորտում աշխատանքներ է սկսել: Իրանական կողմը կոչ է անում դադարեցնել երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել