Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

Էնթոնի Բլինքենը չի բացառում առաջիկա շաբաթներին ուկրաինական հակահարձակման հանգամանքը
 |hetq.am|

Էնթոնի Բլինքենը չի բացառում առաջիկա շաբաթներին ուկրաինական հակահարձակման հանգամանքը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի բացառում, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը կարող է սկսվել առաջիկա շաբաթներին։ Այդ տեղեկատվությամբ նա կիսվել է ուրբաթ օրը՝ ապրիլի 7-ին գերմանական Funke մեդիախմբին տված հարցազրույցում։  «Ուկրաինայի բազմաթիվ ընկերների և գործընկերների համար գոյություն ունեն երկու նպատակներ։ Առաջինն անել ամեն ինչ, ինչը մեր ուժերում է, որպեսզի օգնենք Ուկրաինային շարունակել հետ գրավել տարածքները։ Դա իր մեջ ներառում է հակահարձակումը, որը, հավանաբար, կսկսվի առաջիկա շաբաթներին»,- նշել է նա։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ երկրորդը Կիևին աջակցությունն է՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում իր ներուժի մեծացման ուղղությամբ։ Ուկրաինացի պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ առաջիկա շաբաթներին կմեկնարկի ուկրաինական հարձակումը, որի համար, ըստ Reuters գործակալության, Ուկրաինան կենտրոնացրել է 40 000 զինծառայողի։ 
17:05 - 08 ապրիլի, 2023
Բլինքենը բացառում է այս ժամանակաշրջանում Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը |azatutyun.am|

Բլինքենը բացառում է այս ժամանակաշրջանում Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ հնարավոր չէ բանակցել Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցի շուրջ: «Ռուսաստանը պետք է հասնի այն պահին, երբ պատրաստ կլինի ներգրավվել կառուցողական բանակցություններում: Հրադադարի գաղափարն, իհարկե, շատ գրավիչ է, բայց եթե այն հիմա հաստատվի, դա կնշանակի վավերացնել Ուկրաինայի տարածքի զգալի մասի գրավումը Ռուսաստանի կողմից»,- ասել է Բլինքենը: Նրա համոզմամբ այդ դեպքում Ռուսաստանը կստանա իր ուժերը վերախմբավորելու և որոշ ժամանակ անց նոր հարձակումներ սկսելու հնարավորություն: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բազմիցս պնդել է, թե Ռուսաստանը պատրաստ է հարցը լուծել խաղաղ եղանակով, պայմանով, որ կողմերը հաշվի առնեն ներկայիս իրողությունները: Պեսկովի փոխանցմամբ Կիևը չի ցանկանում ճկունություն դրսևորել և բանակցել Մոսկվայի առաջարկած պայմաններով, և այդ հարցում Արևմուտքի աջակցությունն է վայելում:
13:28 - 08 ապրիլի, 2023
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանա մինչև հուլիս. Բլինքեն |tert.am|

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանա մինչև հուլիս. Բլինքեն |tert.am|

<ditert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչ հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովովը, որը կանցկացվի Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։«Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա, և դա տեղի կունենա շուտով: Ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա մինչև հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»,- ասել է Բլինքենը։Նա հիշեցրել է, որ Հունգարիան և Թուրքիան դեռ չեն վավերացրել Շվեդիայի դիմումը։ Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները «օրինական շահեր ունեն», սակայն Ֆինլանդիայի հետ նրանք արդեն «հաջողությամբ աշխատել են»։«Ես ակնկալում եմ, որ նույնը տեղի կունենա Շվեդիայի հետ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», - ասել է պետքարտուղարը:Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու հայտ են ներկայացրել 2022 թվականի մայիսին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին։ Ֆինլանդիան ստացել է դաշինքի բոլոր երկրների հավանությունը, և ապրիլի 4-ին Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ մտնելու արարողությունը։ Թուրքիայի իշխանությունները մի շարք բողոքներ ունեն Շվեդիայի դեմ, այդ թվում՝ ենթադրյալ ահաբեկիչներին արտահանձնելու մերժումը։ Ապրիլին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կայցելի Շվեդիա՝ քննարկելու դաշինքին միանալու ծրագրերը։
11:08 - 07 ապրիլի, 2023
Էնթոնի Բլինքենն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Էնթոնի Բլինքենն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը, հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը լուրջ մտահոգություն է հայտնել ամերիկացի լրագրողի ձերբակալման առնչությամբ։ Բլինքենը նաև կոչ է արել ազատ արձակել սխալմամբ ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուելանին։ Բլինքենն ու Լավրովը նաև քննարկել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքի համար համապատասխան միջավայրի ստեղծման կարևորությունը։ Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ լրտեսության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացի Է․ Գերշկովիչի ձերբակալման համատեքստում Սերգեյ Լավրովը Բլինքենի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է հարգել Ռուսաստանի իշխանությունների որոշումները, որոնք ընդունվում են Ռուսաստանի օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։ Լավրովն անընդունելի է համարել Վաշինգտոնի պաշտոնական դեմքերի և արևմտյան լրատվամիջոցների ստեղծած աժիոտաժը՝ հարցին քաղաքական երանգ տալու ակնհայտ միտումով։ Լավրովը հատուկ ընդգծել է, որ Գերշկովիչը ձերբակալվել է պետական գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ՝ թաքնվելով լրագրողի կարգավիճակի տակ։ Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ ձերբակալված քաղաքացու ճակատագիրը կորոշի դատարանը։ ՌԴ ԱԳՆ-ն հավելում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի ակտուալ հարցեր։ Մարտի 30-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում ձերբակալել է The Wall Street Journal ամերիկյան թերթի լրագրող Էվան Գերշկովիչին, որը հավատարմագրված էր ՌԴ ԱԳՆ-ում։ Ըստ գերատեսչության՝  Գերշկովիչը ԱՄՆ-ի հանձնարարությամբ «զբաղվել Է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին տեղեկություններ հավաքելով, որոնք պետական ​​գաղտնիք են հանդիսանում»։
19:42 - 02 ապրիլի, 2023
Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն |tert.am|

Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մեծապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների կազմակերպման գործում: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ համապատասխան գրառում անելով թվիթերյան միկրոբլոգում: «Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության ուղղությամբ գրանցված առաջընթացով։ Մենք շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջն այդ առաջընթացի վերաբերյալ», -գրել է Պատելը՝ նկատի ունենալով Փաշինյանի երեկվա գրառում առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է լինելու, և այն հիմնված է լինելու ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։«Նոր էսկալացիա չի լինի, միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել էր Փաշինյանը։
13:50 - 24 մարտի, 2023
Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել․ ԱՄՆ պետքարտուղար |azatutyun.am|

Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել․ ԱՄՆ պետքարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Երեկ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին Բլինքենն ասել է․ - «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»: «Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք [համաձայնագրի] տեքստի վրա»,- ասել է Բլինքենը։ «Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյոք մենք կարող ենք օգնել նրանց՝ հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությունը», - ասել է Բլինքենը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատանը և այլն»։ Միաժամանակ նա նշել է «Լաչինի միջանցքում իրական խնդիրները»։ «Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք դրա վրա»,- ասել է պետքարտուղարը։ «Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին»,- հավելել է Բլինքենը։
09:34 - 23 մարտի, 2023
Էնթոնի Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում
 |armenpress.am|

Էնթոնի Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:  Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում:  «Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ Լու Բոնոյի աշխատանքի միջոցով», - ասել է Պատելը:  Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը, Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասներ չի կարող ներկայացնել: «Սակայն, անշուշտ, մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ (խմբ.՝ շփումների ժամանակ) մենք պարբերաբար բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը», - նշել է դիվանագետը:
11:32 - 22 մարտի, 2023
Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է․ Բլինքեն

Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է․ Բլինքեն

Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը․ «Ես այսօր խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ: Վերահաստատել եմ ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- գրել է Բլինքենը։ ՀՀ կառավարությունից ավելի վաղ հայտնել էին, որ զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: «Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին»,- նշել են ՀՀ կառավարությունից։
09:04 - 21 մարտի, 2023
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին: Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ:
18:03 - 20 մարտի, 2023
Նյու Դելիում Բլինքենի հետ կարճատև հանդիպումը կառուցողական էր, բայց նրանից ոչ մի նոր բան չլսեցի․ Լավրով |azatutyun.am|

Նյու Դելիում Բլինքենի հետ կարճատև հանդիպումը կառուցողական էր, բայց նրանից ոչ մի նոր բան չլսեցի․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հնդկաստանում «Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքում մարտի 2-ին իր կարճատև հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կառուցողական էր, բայց ինքն ամերիկացի պաշտոնակցից որևէ նոր բան չի լսել: «Մեր զրույցը կառուցողական էր, առանց էմոցիաների, մենք մեկ-մեկու ձեռքը սեղմեցինք, երբ հանդիպեցինք, «ցտեսություն» ասացինք բաժանվելիս, դա նորմալ խոսակցություն էր: Չգիտեմ, թե որքանով են ԱՄՆ-ում ըմբռնում այն աննորմալությունը, որ խզել են {մեր երկրի հետ} հաղորդակցության բոլոր ուղիները: Բայց մարդավարի խոսել որևէ միջոցառման շրջանակներում, դա երբեք ինչ-որ սենսացիա չի եղել»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ Բլինքենից որևէ նոր բան չի լսել այդ զրույցի ընթացքում: Նա ամերիկացի պաշտոնակցին ներկայացրել է Մոսկվայի տեսակետը ռազմավարական սպառազենի պայմանագրի վերաբերյալ և ներկայացրել է դրան Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու դրդապատճառները:
20:24 - 10 մարտի, 2023
Բլինքենը կայցելի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան 
 |factor.am|

Բլինքենը կայցելի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2023 թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը կմեկնի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Տեղեկացվում է, որ փետրվարի 28-ին Աստանայում նա կհանդիպի Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ «խորացնելու երկկողմ համագործակցությունը»։ Ղազախստանի ԱԳՆ-ն հստակեցրել է, որ Բլինքենին կընդունի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բանակցություններ են նախատեսվում Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիի հետ։ Նույն օրը Բլինքենի մասնակցությամբ Աստանայում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների նախարարական հանդիպումը C5+1 ձևաչափով (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան՝ գումարած ԱՄՆ): Ըստ Պետքարտուղարության՝ հանդիպումը «կենտրոնացված կլինի ԱՄՆ-ի և ասիական հինգ պետությունների միջև տնտեսական, էներգետիկ, բնապահպանական և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման վրա»։ Նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի «բարձրաստիճան պաշտոնյաների» հետ՝ քննարկելու «երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները և առաջ մղելու բարեկեցիկ, անվտանգ և ժողովրդավարական տարածաշրջան ստեղծելու ընդհանուր նպատակը»։  Շարունակությունը՝ factor.am-ում
17:48 - 24 փետրվարի, 2023
Բլինքենը ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ․ Պետքարտուղարության խոսնակ |1lurer.am|

Բլինքենը ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ․ Պետքարտուղարության խոսնակ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն, անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, նշել է, որ պետք է վերացվեն բեռների տեղափոխման խոչընդոտները։ «Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղարը Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ շփումներում բարձրացրել է այդ հարցը։ Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ։ Նա նաև կողմերին հորդորել է բացել հաղորդակցությունները։ Կարծում ենք` այս առաջին փուլում շատ կարևոր է, որ կողմերն իրենք վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները, այդ թվում` ապահովեն մարդասիրական աջակցություն նրանց համար, ովքեր օգտվում են միջանցքից»,- ասել է նա` հավելելով, որ պատրաստվում են կենտրոնանալ դիվանագիտության վրա` օգնելու ապահովել այդ հնարավորությունը: Փրայսը նաև հայտնել է, որ ԱՄՆ–ը պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին «բարդ հարցերում առաջընթաց ունենալու համար»։ «Մեր խոսքով ու գործողություններով հստակ ցույց ենք տվել, որ պատրաստ ենք և ի վիճակի ենք ամեն կերպ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին` բարդ հարցերում առաջընթաց ունենալու։ Մենք դա արել ենք երկկողմ ձևաչափով, նաև եռակողմ` ներառյալ, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպեց Մյունխենում։ Մենք աշխատում ենք նաև մեր մյուս գործընկերների հետ, աջակցում ենք ԵՄ ջանքերին»,- նշել է Փրայսը։ Նա նաև հայտնել է, որ Շառլ Միշելը հանդես է եկել Բրյուսելում կողմերի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ, նկատել` դա լավ հնարավորություն է, լավ կլինի, որ նրանք համաձայնեն և շարունակեն այն առաջընթացը, որ գրանցել ենք վերջին շաբաթներին։
10:01 - 24 փետրվարի, 2023
Հանդիպել են Էրդողանը և Բլինքենը, ԱՄՆ-ն կոչ է արել արագացնել ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների միանալու գործընթացը |1lurer.am|

Հանդիպել են Էրդողանը և Բլինքենը, ԱՄՆ-ն կոչ է արել արագացնել ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների միանալու գործընթացը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և օգնություն խոստանալու երկու շաբաթ առաջ երկրաշարժերից ցնցված երկրին, հայտնում է Reuters-ը: Կողմերը քննարկել են նաև Ուկրաինային աջակցելու հարցը: ՆԱՏՕ-ին անդամակցելու հյուսիսային երկրների հայտերը փակուղի են մտել, քանի որ Թուրքիան հրաժարվել է վավերացնել դրանք՝ մասնավորապես հայտարարելով, որ Ստոկհոլմը պատսպարում է ահաբեկչական խմբավորումների անդամներին։ Անկարան վերջերս հայտարարեց, որ հավանություն կտա միայն Ֆինլանդիայի անդամակցությանը դաշինքին։ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն էլ 2019 թվականին Անկարայի կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերումն էր: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ պետքարտուղար Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կաջակցի Թուրքիային «այնքան, որքան անհրաժեշտ կլինի» ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Միացյալ Նահանգները որոնողափրկարարական թիմ է ուղարկել Թուրքիա՝ բժշկական պարագաների, բետոնը քանդող սարքավորումների և 85 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսավորման հետ միասին՝ որպես մարդասիրական օգնություն, որը նախատեսված է նաև Սիրիայի համար: ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքների վերացման համար հասել է 185 մլն դոլարի, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
19:18 - 20 փետրվարի, 2023