Բլինքենն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահի և արտգործնախարարի հետ |1lurer.am|
13:03 - 28 փետրվարի, 2023

Բլինքենն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահի և արտգործնախարարի հետ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և արտգործնախարար Մուխթար Տիլեուբերդիի հետ՝ հայտնել են պետքարտուղարությունից:

Բլինքենը Ղազախստանի արտգործնախարարին ասել է, որ Վաշինգտոնն աջակցում է երկրի  ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

Պետքարտուղարն այսօր Աստանայում կհանդիպի Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների արտաքին գործերի նախարարների հետ, ապա կմեկնի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել