Բլինքենը Ճապոնիայում կմասնակցի Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպմանը
 |azatutyun.am|
12:23 - 11 ապրիլի, 2023

Բլինքենը Ճապոնիայում կմասնակցի Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպմանը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ճապոնիայում կմասնակցի Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպմանը և նրանց հետ կքննարկի իրավիճակը Ուկրաինայում, միջուկային զինաթափումը, պարենային և էներգետիկ անվտանգության հարցերը։

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների համար հատուկ ճեպազրույցում՝ նվիրված Բլինքենի Վիետնամ և Ճապոնիա կատարելիք այցին։

Այցը տեղի կունենա ապրիլի 14-18-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել