Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Վաշինգտոնի բանակցությունների նոր ժամկետների մասին առաջիկայում տեղեկատվություն կլինի. փոխնախարար
 |armenpress.am|

Վաշինգտոնի բանակցությունների նոր ժամկետների մասին առաջիկայում տեղեկատվություն կլինի. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների ժամկետների մասին առաջիկայում տեղեկատվություն կլինի: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Կոստանյանը Վաշինգտոնի հետաձգված հանդիպմանն անդրադառնալով՝ նշեց, որ այս պահին ընթանում են քննարկումներ՝ նոր ժամկետների հետ կապված: «Կարծում եմ՝ մոտակա շրջանում արդեն հանրային տեղեկատվություն կկարողանանք տրամադրել այս մասին»,-ասաց փոխնախարարը: Կոստանյանը շեշտեց՝ իսկ այն գործողությունները, որ Ադրբեջանը կատարում է, մասնավորապես՝ թե լարվածությունը ՀՀ սահմանին, կրակոցները ՀՀ սուվերեն տարածքի վրա, թե իրավիճակի լարումը ԼՂ-ում միանշանակ չեն աջակցում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները՝ թե իրենք իրապես հետաքրքրված են կայունության և խաղաղության հաստատմամբ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերինախարարներ Արարատ Միրզոյանի և ՋեյհունԲայրամովի մասնակցությամբ քննարկումներիհերթական փուլը նախատեսված էր անցկացնելՎաշինգտոնում՝ հունիսի 12-ին։ Սակայն այն հետաձգվելէր Ադրբեջանի խնդրանքով։
13:24 - 19 հունիսի, 2023
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական․ Փաշինյան |armenpress.am|

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որքան էլ դժվար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական։ Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում։ Եվ հույս ունեմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա»,- ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում նախատեսված էր հունիսի 12-ին, սակայն ադրբեջանական կողմի խնդրանքով հանդիպումը հետաձգվել էր։
11:33 - 16 հունիսի, 2023
Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Էրդողանի՝ Բաքու այցի պատճառով
 |aysor.am|

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Էրդողանի՝ Բաքու այցի պատճառով |aysor.am|

aysor.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Արման Եղոյանը ենթադրում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է, քանի որ ադրբեջանական կողմն այս օրերին հյուր ունի: «Մասնավորապես, Թուրքիայի նախագահն է պատրաստվում այցելել Բաքու, իմ կարծիքով, ուղղակի այդ օրերին իրենց արտգործնախարարը չէր կարող բացակայել երկրից», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Եղոյանը: Հարցին՝ գուցե, ինչ-որ բա՞ն ունի Ադրբեջանը համաձայնեցնելու Էրդողանի հետ՝ ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Հեռախոսով էլ կարելի է համաձայնեցնել, 21-րդ դարում ենք ապրում»: Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։ Ադրբեջանական կողմի խնդրանքով, սակայն, հանդիպումը հետաձգվել է:
12:08 - 13 հունիսի, 2023
Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը |1lurer.am|

Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը |1lurer.am|

1lurer.am: Հունիսի 9-ին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների ներկա վիճակի վերաբերյալ և քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը։ Բայրամովը ևս մեկ անգամ ներկայացրել է ադրբեջանական կողմի դիրքորոշումները: Կլաարը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, և հայտարարել, որ ջանք չի խնայի ապահովելու այդ ուղղությամբ երկու երկրի ղեկավարների ապագա շփումները
18:15 - 09 հունիսի, 2023
«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են»․ Բաքուն երեք ուղղությամբ է առաջընթաց ակնկալում
 |azatutyun.am|

«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են»․ Բաքուն երեք ուղղությամբ է առաջընթաց ակնկալում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստում: Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։ Բաքուն սպասում է, որ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ լուծելու տարաձայնությունները երեք ուղղություննրով, որոնք ձևավորում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը, ասել է նա: Այս համատեքստում Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում հիմնական խոչընդոտներն են «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայության շարունակումը», «Ադրբեջանի ներքին գործերին Երևանի միջամտությունը», «Բաքվի և Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակչության միջև երկխոսության խոչընդոտումը»։
10:48 - 07 հունիսի, 2023
Բայրամովը ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև Երևան-Բաքու բանակցությունների ընթացքը |tert.am|

Բայրամովը ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև Երևան-Բաքու բանակցությունների ընթացքը |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնգերի և Լիզ Քրիստոֆերսենի հետ քննարկել է նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵԽԽՎ-ի միջև համագործակցության հարցերը, ապագայի հեռանկարները, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը և ԵԽԽՎ-ի հնարավոր ներդրումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։  Բայրամովը խոսել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակի, խաղաղության պայամանագրի, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և այլ հարցերի շուրջ՝ Հայաստանին կրկին մեղադրելով «այդ գործընթացները դանդաղեցնելու համար»։
09:15 - 06 հունիսի, 2023
Բաքուն անխուսափելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը |azatutyun.am|

Բաքուն անխուսափելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անխուսափելի է համարել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ «Մայիսին ինտենսիվ բանակցություններ են տեղի ունեցել: Սկզբում Վաշինգտոնում (Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով), ապա՝ Մոսկվայում։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մի քանի անգամ հանդիպել են։ Մոտ ժամանակներս Վաշինգտոնում կանցկացվի բանակցությունների հերթական փուլը (ԱԳ նախարարների մակարդակով)»,- այսօր լրագրողներին ասել է Բայրամովը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ՝ հիմնված միջազգային իրավունքին համահունչ 5 հիմնական սկզբունքների վրա։ «Խաղաղությունն անխուսափելի է, հարաբերությունների կարգավորման համաձայնագիր պետք է ստորագրվի»,- ասել է նա։ Միաժամանակ Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրով կան կետեր, որոնք համաձայնեցված չեն կողմերի միջև, ուստի բանակցությունները կշարունակվեն։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև կարծում է, որ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարևոր գործընթացներ։
12:50 - 05 հունիսի, 2023
Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, «Խաղաղության և միջպետական   հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքի, այս համատեքստում վերջին հանդիպումների արդյունքները և բանակցությունների հեռանկարները։ Նշվում է, որ Բայրամովը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել հաղորդակցությունների բացման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ Բաքվի դիրքորոշման վրա։ Լուի Բոնոն նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ողջ ուժով աջակցել խաղաղության գործընթացին՝ նշելով, որ անհրաժեշտ է ապահովել խաղաղություն և հանգստություն՝ հանուն տարածաշրջանի զարգացման։
17:58 - 24 մայիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ

Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն ​​հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։ Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները: Նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
19:14 - 19 մայիսի, 2023
Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետները․ Լավրով

 |armenpress.am|

Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետները․ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Հաջորդ շաբաթ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։  «Հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի նիստը՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերով։ Հույս ունենք, որ դրական արդյունք կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնությանը։ Առաջիկայում պայմանավորվել են անցկացնել սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ»,- ասել է Լավրովը։
18:41 - 19 մայիսի, 2023