Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Էրդողանի՝ Բաքու այցի պատճառով
 |aysor.am|
12:08 - 13 հունիսի, 2023

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Էրդողանի՝ Բաքու այցի պատճառով |aysor.am|

aysor.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Արման Եղոյանը ենթադրում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է, քանի որ ադրբեջանական կողմն այս օրերին հյուր ունի:

«Մասնավորապես, Թուրքիայի նախագահն է պատրաստվում այցելել Բաքու, իմ կարծիքով, ուղղակի այդ օրերին իրենց արտգործնախարարը չէր կարող բացակայել երկրից», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Եղոյանը:

Հարցին՝ գուցե, ինչ-որ բա՞ն ունի Ադրբեջանը համաձայնեցնելու Էրդողանի հետ՝ ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Հեռախոսով էլ կարելի է համաձայնեցնել, 21-րդ դարում ենք ապրում»:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:

Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։

Ադրբեջանական կողմի խնդրանքով, սակայն, հանդիպումը հետաձգվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել