Վաշինգտոնի բանակցությունների նոր ժամկետների մասին առաջիկայում տեղեկատվություն կլինի. փոխնախարար
 |armenpress.am|
13:24 - 19 հունիսի, 2023

Վաշինգտոնի բանակցությունների նոր ժամկետների մասին առաջիկայում տեղեկատվություն կլինի. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների ժամկետների մասին առաջիկայում տեղեկատվություն կլինի:

Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Կոստանյանը Վաշինգտոնի հետաձգված հանդիպմանն անդրադառնալով՝ նշեց, որ այս պահին ընթանում են քննարկումներ՝ նոր ժամկետների հետ կապված: «Կարծում եմ՝ մոտակա շրջանում արդեն հանրային տեղեկատվություն կկարողանանք տրամադրել այս մասին»,-ասաց փոխնախարարը:

Կոստանյանը շեշտեց՝ իսկ այն գործողությունները, որ Ադրբեջանը կատարում է, մասնավորապես՝ թե լարվածությունը ՀՀ սահմանին, կրակոցները ՀՀ սուվերեն տարածքի վրա, թե իրավիճակի լարումը ԼՂ-ում միանշանակ չեն աջակցում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները՝ թե իրենք իրապես հետաքրքրված են կայունության և խաղաղության հաստատմամբ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերինախարարներ Արարատ Միրզոյանի և ՋեյհունԲայրամովի մասնակցությամբ քննարկումներիհերթական փուլը նախատեսված էր անցկացնելՎաշինգտոնում՝ հունիսի 12-ին։ Սակայն այն հետաձգվելէր Ադրբեջանի խնդրանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել