Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
17:58 - 24 մայիսի, 2023

Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, «Խաղաղության և միջպետական   հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքի, այս համատեքստում վերջին հանդիպումների արդյունքները և բանակցությունների հեռանկարները։

Նշվում է, որ Բայրամովը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել հաղորդակցությունների բացման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ Բաքվի դիրքորոշման վրա։

Լուի Բոնոն նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ողջ ուժով աջակցել խաղաղության գործընթացին՝ նշելով, որ անհրաժեշտ է ապահովել խաղաղություն և հանգստություն՝ հանուն տարածաշրջանի զարգացման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել