Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի հյուսիսարևմտյան սահմանագծում փոփոխություն չի եղել ու չի լինի․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ |factor.am|

Իրանի հյուսիսարևմտյան սահմանագծում փոփոխություն չի եղել ու չի լինի․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ |factor.am|

factor.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն այսօր հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան սահմանագծում փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ , Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն։ Նա նշել է, որ սահմանագծում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել՝ շեշտելով, որ Իրանը երբեք չի ընդունի այլ բան, քան երկու կողմերի հայտարարածն է։ Խաթիբզադեն նաև հայտարարել է, որ միջանցքը (Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղի - խմբ․), որը վիճահարույց է դարձել այս օրերին, պարզապես տարանցիկ ուղի է, որը մանրամասն ուսումնասիրվում է Իրանի ԱԳՆ-ի կողմից։ Խաթիբզադեի խոսքով՝ Իրանը ողջունում է ցանկացած խաղաղ լուծում՝ կրկնելով, որ Իրանի սահմանին փոփոխություն չի եղել և ապագայում էլ երբեք չեն լինի։ Նա նաև ընդգծել է, որ ըստ Իրանի ԱԳՆ տեղեկությունների՝ ահաբեկչական խմբերը պետք է արդեն լքած լինեն տարածաշրջանը, ու նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի  միջև հակամարտության խաղաղ լուծումը շահեկան է ամբողջ տարածաշրջանի համար։
15:14 - 16 նոյեմբերի, 2020
Իրանի ցամաքային ուժերը հյուսիսարևմտյան սահմանի ուղղությամբ հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին |tert.am|

Իրանի ցամաքային ուժերը հյուսիսարևմտյան սահմանի ուղղությամբ հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին |tert.am|

tert.am: Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից» հայտնել են, որ իրենց բազաներից մեկը թիրախավորել է իրանական սահմանի այն կողմում գտնվող հակահեղափոխական խմբավորումների գրոհայինների դիրքերը: Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը, ԻՀՊԿ-ն հայտնել է, որ իր ցամաքային ուժերը հարձակում են իրականացրել Իրանի հյուսիսարևմտյան սահմանից այն կողմ գտնվող դիրքերին՝ ծանր վնաս հասցնելով թշնամիներին: «Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի ժողովրդի և հատկապես սահմանային շրջանների բնակիչների ազգային անվտանգությունը և խաղաղության պահպանումը կարմիր գիծ են իրանական բանակի համար, հատկապես ԻՀՊԿ ցամաքային ուժերի համար»,- ասվում է իրանական ուժերի էլիտար ստորաբաժանման հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ահաբեկչական տարրերը կպատժվեն իրենց հանցագործությունների համար: Իրանի հյուսիսարևմտյան նահանգները սահմանակից են Իրաքի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ:  
00:14 - 15 նոյեմբերի, 2020
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահին

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահին

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիին: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ-ի դեսպանությունը: Երախտագիտության խոսք հայտնելով Ղոլամհոսեյն Շաֆեիին այս ծանր ժամանակահատվածում Իրանի ցուցաբերած բարիդրացիական վերաբերմունքի և հավասարակշռված դիրքորոշման համար՝ դեսպան Թումանյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում պահպանել են նախորդ ժամանակաշրջանի զարգացման տեմպը. մի բան, որ խոսում է դրանց համակարգված և փոխշահավետ բնույթի մասին: Ինչպես նշել է ՀՀ դեսպանը, ըստ էության, ո՛չ համավարակը, և ո՛չ էլ պատերազմական վիճակը չեն խաթարել երկկողմ բնականոն տնտեսական հարաբերությունները: Առևտրի պալատի նախագահ Շաֆեին ևս անդրադարձել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վերջին ժամանակաշրջանի հաջողություններին և առաջիկա դրական զարգացումներին: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ նոր իրադարձություններով պայմանավորված պետք է անել հնարավորինս հարաբերությունների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար: ՀՀ դեսպանության և Իրանի առևտրի պալատի միջև համաձայնություն է ձեռք բերվել մի շարք համատեղ միջոցառումներ կազմակերպելու շուրջ:
18:27 - 14 նոյեմբերի, 2020
Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի. փոխարտգործնախարար |24news.am|

Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի. փոխարտգործնախարար |24news.am|

24news.am: Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հայտարարության հետ կապված որոշ չհիմնավորված արտահայտություններ: Irna-ի հետ զրույցում Արաղչին հայտնել է, որ Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի: «Ցավոք, սոցիալական կայքերում տարածվում է մոլորության մեջ գցող տեղեկություն՝ կեղծ քարտեզներով, արվում են հայտարարություններ, թե Հայաստանի ու անգամ Իրանի տարածքով տարանցիկ ճանապարհ է ստեղծվում, թե իբր տարածքում աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինում: Այս ամենը սկզբունքայնորեն անիրական է և արվում է կոնկրետ քաղաքական և քարոզչական նպատակներով»,- ասել է նա: Ներկայացնելով քարտեզ՝ ԱԳ փոխնախարարը նշել է, որ դրանում երևում է՝ Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով աշխարհագրական գոտի ստեղծելու վերաբերյալ լայնորեն քննարկվող հարցն անհիմն է: «Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ խոսվում է ավտոմեքենաների համար նախատեսված կամ, ավելի շուտ, Հայաստանի ներսում Նախիջևանից մինչև Ադրբեջանի մայրցամաքային հատվածը տարանցիկ երթուղու մասին, որի անվտանգությունը Ռուսաստանն է ապահովելու, իսկ հստակ երթուղին մինչ օրս հայտնի չէ»,- ասել է Արաղչին:
12:39 - 14 նոյեմբերի, 2020
Իրանը հուսով է, որ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածությունը կհանգեցնի կայուն խաղաղության տարածաշրջանում․ Իրանի ԱԳՆ |tert.am|

Իրանը հուսով է, որ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածությունը կհանգեցնի կայուն խաղաղության տարածաշրջանում․ Իրանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, գրում է Tasnim News Agency-ն։«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համաձայնագիրը, որը հանգեցրել է կրակի և մարտական գործողությունների դադարեցմանը։Իրանը հուսով է, որ համաձայնագիրը, որի սկզբունքները նույնպես հիշատակվել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից առաջադրված նախաձեռնության մեջ, կհանգեցնի կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական պայմանավորվածությունների, որպեսզի այն խաղաղություն և բարեկեցություն բերի տարածաշրջանի բոլոր երկրների մարդկանց և թեթևացնի առկա խնդիրները»,- ասված է հայտարարության մեջ:Նաև նշում է, որ Իրանը «պատրաստ է աջակցել շփման գծի երկայնքով ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ հրադադարի մասին համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա»։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա։
19:40 - 10 նոյեմբերի, 2020
Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել ԼՂ-ում պատերազմի դադարեցման հայտարարության ընդունման առնչությամբ |armenpress.am|

Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել ԼՂ-ում պատերազմի դադարեցման հայտարարության ընդունման առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման առթիվ: Ինչպես տեղեկացնում է Իրանի նախագահի լրատվական ծառայությունը, Իրանի նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում: «Լինելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության հարևանը և հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների հետ մեր բազմաթիվ պատմական ընդհանրությունները ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում  Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ երկու երկրների ղեկավարների կայացրած որոշման առնչությամբ՝ վերջ դնել ռազմական հակամարտությանը և սկսել դիվանագիտական կարգավորման գործընթացը»,- նշել է Իրանի նախագահը: Հասան Ռոհանին հույս ունի, որ երկու երկրները կկարողանան կարգավորել իրենց վեճերը խաղաղ և միջազգային իրավունքի շրջանակներում: «Այդ նպատակով Իրանը ներկայացնում է հրադադարի հաստատման և խաղաղության հաստատման խաղաղ ծրագիր, ինչպես նաև ինտենսիվ բանակցություններ է վարում հակամարտող կողմերի և այլ շահագրգիռ երկրների հետ, և մենք ոչ մի ջանք չենք խնայի լարվածության և վեճերի ապաԷսկալացման և այդ տարածաշրջանում կայուն ու արդար անվտանգության, կայունության և խաղաղության հաստատման համար»,- եզրափակել է Հասան Ռոհանին:
18:50 - 10 նոյեմբերի, 2020
Իրանը թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը չի հանդուրժելու. ԻԻՀ ԶՈՒ

 |armenpress.am|

Իրանը թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը չի հանդուրժելու. ԻԻՀ ԶՈՒ |armenpress.am|

armenpress.am: Իրանի զինված ուժերի մամուլի  քարտուղար Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկու կողմերին էլ հարգում են։ Ինչպես փոխանցում է khabaronline-ը, Շեքարչին նշել է. «Քանի որ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունի, Իսլամական Հանրապետության համար իր սահմանների և սահմանամերձ շրջանների քաղաքացիների անվտանգությունն առաջնահերթություն է։ Երկու երկրները պետք է շատ զգույշ լինեն, քանի որ Իրանի նկատմամբ ամենափոքր ոտնձգությունն էլ վճռական արձագանքի է արժանանալու։ Ցանկացած տեսակի սպառնալիքին դիմակայելու համար մենք շատ լավ պատրաստվածություն ունենք։ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերից մեր պահանջն այն է, որ թաքֆիրի ահաբեկիչների համար տեղ չբացեն տարածաշրջանում»: Նա ընդգծել է, որ թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը Իրանի համար անհանդուրժելի է, և Իսլամական Հանրապետությունը որևէ պատրվակով նրանց ներկայությունը չի հանդուրժելու։ «Մյուս կարևոր հանգամանքը սիոնիստական ռեժիմի լրտեսական բազաների առկայությունն է, մենք որևէ դեպքում թույլ չենք տա, որ մեր սահմանների մոտ ու հակամարտության գոտում այդ ռեժիմի բազաներ ստեղծվեն։ Այդ երկու հարցը մեզ համար շատ սկզբունքային է, հակամարտող երկրներն այդ խնդրին պետք է լրջորեն ուշադրություն դարձնեն։ Հակառակ դեպքում՝ դրա հետևանքների պատասխանատվությունը կրելու է այն երկիրը, որը թաքֆիրիների և սիոնիստական վարձկանների ներկայության համար տեղ է բացում, և Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դիմակայելու է այդ չարագործ երևույթներին»,- շեշտել է Իրանի ԶՈՒ խոսնակը։
17:08 - 07 նոյեմբերի, 2020
Ծայրահեղականների մուտքը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Զարիֆ

 |armenpress.am|

Ծայրահեղականների մուտքը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Զարիֆ |armenpress.am|

armenpress.am: Իրանն անհանգստանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդկային կորուստների և քաղաքացիական անձանց հասցվող վնասների առնչությամբ: Ինչպես փոխանցում է Isna գործակալությունը, այդ մասին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է լրագրողների հետ զրույցում: «Մենք անհանգստանում ենք նաև ծայրահեղական խմբավորումների՝ հակամարտության գոտի մուտք գործելու առնչությամբ, և դա սպառնալիք է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար։ Այդ պատճառով մենք հավատացած ենք, որ այս պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է Զարիֆը։ Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի ծրագրին՝ Զարիֆը նշել է, որ հակամարտող կողմերը, Ռուսաստանն ու Թուրքիան ուսումնասիրում են ծրագիրը, և Իրանը պատասխանի է սպասում։
15:27 - 07 նոյեմբերի, 2020
Ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը․ իրանցի գեներալը՝ ԼՂ հակամարտության մասին

 |factor.am|

Ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը․ իրանցի գեներալը՝ ԼՂ հակամարտության մասին |factor.am|

factor.am: Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին (Kiumars Heidari) հայտարարել է, որ Իրանի Իսլմական Հանրապետության զինված ուժերն ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովեն երկրի սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտում։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը՝ իրանցի զինվորականն ընդգծել է, որ Թեհրանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին լուծել իրենց խնդիրները քաղաքական կարգավորման ճանապարհով, հայտնում է Mehr գործակալությունը։ «Տարածաշրջանում կայունության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը,  մենք դա չենք հանդուրժի», – նշել է Իրանի Զինված ուժերի հրամանատարը ՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի «տարածաշրջանի աշխարհագրությունը» փոխելու անթույլատրելիություն ասելով:
19:51 - 06 նոյեմբերի, 2020
Աբբաս Արաղչին պարզաբանել է, թե որ պարագայում կգործի ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը
 |factor.am|

Աբբաս Արաղչին պարզաբանել է, թե որ պարագայում կգործի ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը |factor.am|

factor.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնած ծրագիրը ենթադրում է տարածաշրջանի պետությունների միջնորդական մասնակցություն։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Tasnim գործակալությունը։ Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը հիմնված է իրատեսության, տարածաշրջանային մոտեցման ու տարածաշրջանի ազդեցիկ պետությունների միջնորդական մասնակցության վրա։ «Իրանի նախաձեռնած կարգավորումը հիմնված է տարածաշրջանային համագործակցության վրա ու միտված է օգնել հակամարտող կողմերին՝ հասնել իրենց պահանջներին։ Իրանի նախաձեռնությունը բարի կամքի դրսևորում է, այն ուղղված է մարդկային և ոչ մարդկային կորուստներին վերջ դնելուն»,- հավելել է նա։ Շարունակությունը՝  factor.am-ում։
12:08 - 02 նոյեմբերի, 2020
Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների իր սահմաններից որոշ հեռավորության վրա. Զարիֆ

 |armenpress.am|

Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների իր սահմաններից որոշ հեռավորության վրա. Զարիֆ |armenpress.am|

armenpress.am: Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների իր սահմաններից որոշ հեռավորության վրա: Այս մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Սիրիայից ու Լիբիայից ներգրավված վարձկան-ահաբեկիչների խնդրի մասին և ներկայացնելով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ  Աբբաս Արաղչիի՝ Բաքու, Երևան, Մոսկվա, Անկարա այցերի և Իրանի մշակած ծրագրի մանրամասները: «Ահաբեկիչների վերաբերյալ մենք գրեթե վստահ ենք, որ նրանք մասնակցել են բախումներին: Մենք ընդգծել ենք, որ այդ քայլը ոչ մեկի օգտին չէ: Բանակցությունների ընթացքում և դրանցից առաջ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաներին, ինչպես նաև Ռուսաստանին ու Թուրքիային հայտնել ենք, որ Իրանը նման բան չի հանդուրժելու: Այժմ այդ ահաբեկիչները մեր սահմանների մոտ չեն, սակայն հավանական է, որ մեր սահմաններից որոշակի հեռավորության վրա են, և մենք կողմերին լրջորեն հայտնել ենք մեր մտահոգության մասին»,- ասել է Զարիֆը: Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ներկայացնելով ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախագծի մանրամասները ԱԳ նախարարը նշել է․ «Ղարաբաղում ճգնաժամի սկսվելուց ի վեր մենք խորհրդակցել ենք տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ: Վստահ ենք՝ այս պատերազմից ամենաշատ վնասները կրում են տարածաշրջանային երկրները և հենց այդ երկրները կարող են ամենաշատ ազդեցությունն ունենալ պատերազմին վերջ տալու համար: Այս համատեքստում առանց ջանալու մրցակցել առկա մեխանիզմների հետ, ինչպիսին է Մինսկի խումբը, այդ խորհրդակցություններն առաջ տարանք»: Զարիֆը նշել է, որ սպասում են նախագծի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների, ինչպես նաև ռուս ու թուրք գործընկերների կարծիքներին:
12:51 - 01 նոյեմբերի, 2020