24news.am: Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հայտարարության հետ կապված որոշ չհիմնավորված արտահայտություններ: Irna-ի հետ զրույցում Արաղչին հայտնել է, որ Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի:
«Ցավոք, սոցիալական կայքերում տարածվում է մոլորության մեջ գցող տեղեկություն՝ կեղծ քարտեզներով, արվում են հայտարարություններ, թե Հայաստանի ու անգամ Իրանի տարածքով տարանցիկ ճանապարհ է ստեղծվում, թե իբր տարածքում աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինում: Այս ամենը սկզբունքայնորեն անիրական է և արվում է կոնկրետ քաղաքական և քարոզչական նպատակներով»,- ասել է նա:
Ներկայացնելով քարտեզ՝ ԱԳ փոխնախարարը նշել է, որ դրանում երևում է՝ Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով աշխարհագրական գոտի ստեղծելու վերաբերյալ լայնորեն քննարկվող հարցն անհիմն է:
«Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ խոսվում է ավտոմեքենաների համար նախատեսված կամ, ավելի շուտ, Հայաստանի ներսում Նախիջևանից մինչև Ադրբեջանի մայրցամաքային հատվածը տարանցիկ երթուղու մասին, որի անվտանգությունը Ռուսաստանն է ապահովելու, իսկ հստակ երթուղին մինչ օրս հայտնի չէ»,- ասել է Արաղչին:
comment.count (0)