Իրանը փորձարկել է սեփական արտադրության հակաօդային պաշտպանության նոր համակարգ |shantnews.am|

08:43 - 23 նոյեմբերի, 2019

shantnews.am: Իրանի պաշտպանության նախարարությունը հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության «Հորդատ 15» հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտնել է Fars News Agency-ն:

Փորձարկումներն անցկացվել են լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում՝ հյուսիսային Սեմնան նահանգում: Հակաօդային պաշտպանության նոր համակարգը կարող է 150 կմ շառավղով հայտնաբերել տարբեր թիրախներ, ներառյալ՝ ռազմական ինքնաթիռներ, դրոններ և հետևել դրանց մինչև 120 կմ հեռավորության վրա:

«Հորդատ 15» համակարգն ի վիճակի է նաև հայտնաբերել հստակ չերևացող թիրախները մինչև 85 կմ շառավղով և խոցել դրանք 45կմ հեռավորությունից:

Իրանը սեփական հակաօդային պաշտպանության նոր համակարգը ներկայացրել էր դեռ այս տարվա հունիսին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել