Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև փոխգործակցության խթանման հնարավորությունների շուրջ
17:39 - 10 ապրիլի, 2023

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև փոխգործակցության խթանման հնարավորությունների շուրջ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կառավարությունում ընդունել են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի արտահանման վարչարարության հարցերով փոխքարտուղար Թեա Ռոզման Քենդլերի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, փոխգործակցության խթանման հնարավորությունների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել