«Բարձր գին կվճարեք». Նեթանյահուն նախազգուշացրել է Ասադին
 |tert.am|
10:13 - 11 ապրիլի, 2023

«Բարձր գին կվճարեք». Նեթանյահուն նախազգուշացրել է Ասադին |tert.am|

tert.am: Իսրայելական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական և սիրիական օբյեկտներին՝ ի պատասխան Արաբական Հանրապետության կողմից վերջերս իրականացված գնդակոծությունների:.Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ զգուշացնելով Սիրիայի իշխանություններին և նախագահ Բաշար ալ Ասադին, որ տարածաշրջանում լարվածության հետագա սրման դեպքում նրանք «բարձր գին կվճարեն»։  Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Սիրիայում մենք հարձակվեցինք իրանական թիրախների և սիրիական կառավարության թիրախների վրա: Ասադի ռեժիմը քաջ գիտակցում է, որ իրենց վճարած գինը միայն սկիզբն է: Եթե նրանք շարունակեն թույլ տալ, որ հրթիռներ արձակվեն Իսրայելի վրա, Ասադի ռեժիմը դրա համար շատ լուրջ գին կվճարի»,- ասել է Նեթանյահուն իսրայելական հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում։

Նա ընդգծել է, որ Իսրայելը չի ձգտում սրելու լարվածությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է «շատ հզոր գործողությունների բոլոր ճակատներում» ցանկացած հակառակորդի դեմ։

Իսրայելցի զինվորականներն ապրիլի 8-ի երեկոյան արձանագրել են Սիրիայից երեք հրթիռի արձակում. դրանցից մեկը թռել է Իսրայելի տարածք և ընկել Գոլանի բարձունքների անմարդաբնակ տարածքում։ Մի քանի ժամ անց Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ևս երեք հրթիռ, որոնցից երկուսը թռել է հրեական պետության տարածք, հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել