«Նշվում է միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը»․ Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է կողմնակալության մեջ
10:26 - 13 ապրիլի, 2023

«Նշվում է միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը»․ Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է կողմնակալության մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է կողմնակալության մեջ: Այս մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որով նրանք պատասխանել են Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ 2023թ․ ապրիլի 11-ի երեկոյան Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքին։

Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ չկա անդրադարձ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելուն», ու նշվում է «միայն Հայաստանի տարածքային ամբողջականութունը հարգելու կարևորությունը»։ 

Ադրբեջանական կողմի կարծիքով՝ Պրագայի հանդիպմանը մասնակցած Ֆրանսիան այդպիսով «կողմնակալություն է դրսևորում»։

Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆրանսիական կողմին նաև «կոչ է անում զերծ մնալու Հայաստանին հերթական սադրանքի դրդող ու ռևանշիստական ուժերին աջակցող նմանատիպ հայտարարություններից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել