armtimes.com: Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Սիրիայում հանձնառությունները չկատարելու մասին Ռուսաստանին ուղղված մեղադրանքները:
Կոնաշենկովը Չավուշօղլուի հայտարարությունը անվանել է «խառնաշփոթ առաջացնող» եւ նշել, որ ավելի վաղ Թուրքիայի անունից տված խոստումների եւ այժմյան գործողությունների միջեւ հակասություններ կան:
«Մեզ շատ զարմացրել է Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից Ռուսաստանին ուղղված խոստումը չկատարելու մեղադրանքը ու Սիրիայի հյուսիսում նոր գործողություն սկսելու սպառնալիքները»,- ասել է Կոնաշենկովը:
Թուրքական լրատվամիջոցներն էլ, հղում անելով Reuters-ին, նշում են, որ Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Անկարան իրենց հայտնել է, որ չի պատրաստվում Սիրիայում նոր գործողություն սկսել:
comment.count (0)