ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին
 |armeniasputnik.am|
12:35 - 14 ապրիլի, 2023

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ՀՀ-ում ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«ԿԽՄԿ-ն տեղեկացված է ադրբեջանցիների դեպքի մասին և կապի մեջ է նրանց ընտանիքների և համապատասխան իշխանությունների հետ։ ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ադրբեջանցիներին, սակայն այդ հարցի շուրջ երկխոսությունն ընթանում է»,– ասաց նա։

ԿԽՄԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցել է ապրիլին։

ՀՀ ՊՆ-ն ապրիլի 10-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողը հայտնել էր, որ իր հետ ևս մեկ զինծառայող կա։ 

Օրեր անց՝ ապրիլի 13-ին ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերեց Սյունիքի Աղվանի գյուղի բնակիչ, անտառապահ Արա Սուքիասյանը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն նույնպես հաստատեց ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերելու և ձերբակալելու մասին լուրերը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 12-ին հայտարարեց՝ կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինծառայողն իր ծառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել