Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի. Մատվիենկո
 |tert.am|
16:47 - 14 ապրիլի, 2023

Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի. Մատվիենկո |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնությունը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակում հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

«Ռուսաստանն արել և շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի եռակողմ համաձայնագրի շրջանակում, որը ժամանակին ստորագրվել է երեք պետությունների ղեկավարների կողմից», - ուրբաթ կայացած  ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) գարնանային նստաշրջանի արդյունքներով ճեպազրույցում ասել է Մատվիենկոն:

Ճեպազրույցին մասնակցել են նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել