Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին
17:44 - 15 ապրիլի, 2023

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի երևանցիներ, ընկերներ ու համաքաղաքացիներ, համոզված եմ` գիտեք, որ իմ երազանքները կապված են Երևանի հետ։ Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում»,- գրել է նա։

Երևանի ավագանու հերթական ընտրությունները կայանալու են 2023 թվականի աշնանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել