«Անհարկի կանչը, գուցե, ինչ-որ մեկի կյանքի հաշվին է արվում». նախարարը կոչ է անում չնչին հարցերով չզանգել շտապօգնություն |aysor.am|
14:04 - 19 ապրիլի, 2023

«Անհարկի կանչը, գուցե, ինչ-որ մեկի կյանքի հաշվին է արվում». նախարարը կոչ է անում չնչին հարցերով չզանգել շտապօգնություն |aysor.am|

aysor.am: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խնդրում է չնչին հարցերով չզանգել շտապօգնություն:

Նախարարի խոսքով՝ խնդիր է, երբ կարգավորված չէ, թե որ դեպքերում շտապօգնության «դիսպետչերը» կարող է մերժել կանչը:

«Ստացվում է՝ ցանկացած կանչի պարագայում շտապօգնությունը մեկնում է դեպքի վայր, ունենում ենք կարևոր դեպքերի բացթողում ու անկարևոր դեպքերի սպասարկում»,- ասաց Ավանեսյանը:

Այս պահին, ըստ նախարարի, աշխատանքներ են տարվում հստակ ուղեցույցների մշակման ու «դիսպետչերական» կորպուսի վերապատրաստման առումով:

«Ես մեր քաղաքացներին ուզում եմ հիշեցնել՝ ամեն մեկի կողմից անհարկի կանչը, գուցե, ինչ-որ մեկի կյանքի հաշվին է արվում: Ուղղակի ներարկում անելու, ճնշումը իջեցնելու համար հարկ չկա օգտագործել այդ թանկարժեք ծառայությունը»,- հավելեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել