Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը. Անահիտ Ավանեսյան |tert.am|
14:18 - 19 ապրիլի, 2023

Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը. Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը, որը շատ ցավալի ու վատ տենդենց է։ ԱԺ–ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նախարարն ընդգծեց, որ գուցե մարդու իրավունքների տեսանկյունից կինն է որոշում ինչպես ունենալ երեխային, սակայն այդ տարբերակով ծննդալուծումը ուղղակիորեն վնասում է կնոջ առողջությունը և հետագայում ստեղծում բազում խնդիրներ: 

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին էլ ի պատասխան՝ Ավանեսյանը նշեց, որ այս պահին պետությունը բավարար միջոցներ չի կիրառում կրծքով կերակրումը խրախուսելու արշավների համար։

Նախարարի խոսքով եթե տարիներ առաջ արշավային լավ ծրագիր կար, որն ուղղված էր դրան, ապա այսօր այդ միջոցները սպառվել են ու այն դադարել է:

 

Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել