Միջազգային դատարանը կասեցրել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործի ըստ էության քննությունը մինչև ՀՀ ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը
19:18 - 21 ապրիլի, 2023

Միջազգային դատարանը կասեցրել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործի ըստ էության քննությունը մինչև ՀՀ ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը

Արդարադատության միջազգային դատարանը կասեցրել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործի ըստ էության քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը։ Այս մասին հայտնում են Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
 
«Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախնական Առարկություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ փաստարկված կերպով հիմնավորելով Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայությունը, դրանց անընդունելի լինելու հանգամանքը։
 
Դատարանը կասեցրել է տվյալ գործի ըստ էության քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված Նախնական Առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել