Լավրովը ժամանել է Նյու Յորք |armenpress.am|
14:35 - 24 ապրիլի, 2023

Լավրովը ժամանել է Նյու Յորք |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում։

«Վաղը նրա նախագահությամբ կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ», - գրել է նա։

Զախարովայի խոսքով՝ Լավրովի ինքնաթիռին Flightradar-24-ով հետևել են բազմաթիվ մարդիկ։

Երկուշաբթի օրը Լավրովը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության կենտրոնական միջոցառումներից մեկին՝ բաց քննարկումներին՝ կազմակերպության կանոնադրության սկզբունքների պաշտպանության թեմայով։ Երեքշաբթի օրը նա նախագահելու է Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի ևս մեկ նիստ՝ բաց քննարկումներ մերձավորարևելյան խնդիրների շուրջ:

Սպասվում է, որ Նյու Յորք կատարած այցի ժամանակ նախարարը կհանդիպի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Կիրակի օրը Լավրովի ինքնաթիռը Մոսկվայից թռել է Նյու Յորք։ ԱՄՆ-ի իշխանությունները վիզաներ չեն տրամադրել ռուս լրագրողներին։ Լավրովը ԱՄՆ-ի նման պահվածքը որակել է որպես «հիմարություն» և խոստացել, որ Մոսկվան դա «չի մոռանա և չի ների»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել