«Ակումբները բացառություն չեն»․ ՆԳ փոխնախարարը՝ թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին |armeniasputnik.am|
12:53 - 25 ապրիլի, 2023

«Ակումբները բացառություն չեն»․ ՆԳ փոխնախարարը՝ թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: 2023 թվականը ոստիկանության համար թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է։ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով երևանյան ակումբներից մեկում իրականացված հատուկ օպերացիային։

Նշենք, որ սոցցանցերում մի տեսանյութ էր տարածվել, ըստ որի՝ ապրիլի 22–ի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի «Poligraf» ակումբում։ Ակումբն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Ավելին՝ աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկության համար մերկացվել ոստիկանության բաժնում։
«Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում մեր ծառայության բոլոր ստորաբաժանումների կողմից։ Ակումբները ևս բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես նման հաստատություններում թմրամիջոցների շրջանառության ռիսկը շատ ավելի բարձր է»,- ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով լուրերին, թե ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել ակումբներից մեկում իրականացված օպերացիայի ժամանակ, փոխնախարարն ասաց՝ պետք է պարզել՝ անհամաչափ ուժի կիրառում եղել է, թե ոչ։

 

«Հիմա կդժվարանա ասել՝ համաչա՞փ է եղել ուժի կիրառումը կամ եղե՞լ է, թե՞ ոչ։ Վստահեցնում եմ, որ ցանկացած դեպքում ունենում ենք հաղորդումներ և համապատասխան արձագանք է լինում»,- ասաց նա։

Փոխնախարարը վստահեցրեց, որ եթե հիմքեր լինեն ծառայողական քննության, ապա դա ևս կիրականացվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել