Արցախում ծագած անձնագրային խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ. ԱՀ ՄԻՊ
09:38 - 26 ապրիլի, 2023

Արցախում ծագած անձնագրային խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետությունում անձնագրերի հետ կապված խնդիրը ԱՀ ՄԻՊ-ը քննարկել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով, ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Հաշվի առնելով համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այն երկարաձգել կամ տրամադրել նոր անձնագիր Արցախի Հանրապետությունում և հիմք ընդունելով խնդրի կարևորությունը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով։

Բոլոր քաղաքացիներին, որոնք բախվել են բարձրացված խնդրին, խնդրում ենք դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել