Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ  |news.am|
09:22 - 03 մայիսի, 2023

Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ |news.am|

news.am: Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հաղորդվում է Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղեկագրում։

«Զոհեր չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավտոմոբիլներով 223 տոննա մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել