Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա
 |armenpress.am|
15:52 - 03 մայիսի, 2023

Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա |armenpress.am|

armenpress.am: Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա: Ըստ երկրի նախագահի գրասենյակի՝ այսօր Ֆինլանդիայում կանցկացվի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ հանդիպմանը Զելենսկիի մասնակցության մասին չի հայտարարվել։

«Նախագահ Նիինիստյոյի և նախագահ Զելենսկիի միջև պաշտոնական բանակցությունների ընթացքում կքննարկվեն հանուն պաշտպանության Ուկրաինայի պայքարի և Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցերը, երկու երկրների երկկողմ հարաբերությունները և համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Օրվա երկրորդ կեսին Նիինիստյոն կանցկացնի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը, որին կմասնակցեն Զելենսկին, ինչպես նաև Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրը:

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ գագաթնաժողովում քննարկվելու են Հյուսիսային Եվրոպայի երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող հետագա աջակցությունը, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների զարգացումը և արդարացի խաղաղություն հաստատելու Ուկրաինայի նախաձեռնությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել