Կրակոցների հետքեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին
 |azatutyun.am|
16:44 - 03 մայիսի, 2023

Կրակոցների հետքեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին |azatutyun.am|

azatutyun.am: Ոստիկանությունից հայտնում են՝ այսօր ահազանգ-հաղորդում են ստացել, որ Բաբաջանյան 25 հասցեում գոծող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանին կան հրազենի կրակոցի հետքեր։

Ըստ ոստիկանության՝ ահազանգողն իր կարծիքն է հայտնել, որ դրանք օդաճնշիչ զենքի հետքեր են։

Ո՞վ կամ ովքե՞ր են կրակել դպրոցի պատուհաններին, դրանք ներսի՞ց են եղել, թե՞ դրսից՝ ոստիկանությունից չմանրամասնեցին։ «Ազատությանը» փոխանցեցին, միայն, որ օպերատիվ-քննչական խմբերը տեղում են, այլ մանրասներ դեռ հայտնի չեն։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Մարկոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առավոտյան, մինչև ուսումնական պարապմունքների սկիզբը, միջին դպրոցի ղեկավարն ու ուսուցիչները պատուհաններին անցքեր են նկատել՝ հավանաբար կրակոցների հետքեր, ու տեղեկացրել են ոստիկանությանը։

«Մայր դպրոցի ապակիներին շուրջ 20 անցք է եղել, գնդակներ չկան»,- փոխանցեց Մարկոսյանն ու ընգծեց՝ այլ մանրամասներ չգիտեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել