ԼՂ հակամարտության նման զգայուն իրավիճակների կարգավորումը չի կարող առանց անհարթությունների ընթանալ. Միխայիլ Գալուզին
 |1lurer.am|
10:44 - 04 մայիսի, 2023

ԼՂ հակամարտության նման զգայուն իրավիճակների կարգավորումը չի կարող առանց անհարթությունների ընթանալ. Միխայիլ Գալուզին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, անդրադառնալով այն հարցին, թե որքանով է հաջողվել առաջ շարժվել ԼՂ-ում և մասնավորապես՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, պատասխանել է.

«Նախևառաջ, նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ժամանակին հաջողվեց մարել թեժ հակամարտությունը: ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը հենց կրակի դադարեցման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին է»:

Գալուզինի խոսքով՝ երկխոսության ճանապարհով պետք է առաջ շարժվել չորս հիմնական ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակում, երկխոսություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, երկու երկրի միջև սահմանազատում և հարաբերությունների հարթում՝ հանրային ու խորհրդարանական ուղղություններով, առանց որոնց՝ դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին:

«Հակամարտության կարգավորման հիմնական բաղադրիչները, մասնավորապես՝ կրակի դադարեցումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում առանցքային ուղղությունների ձևակերպումը, ինքնին ձեռքբերում են։ Այդ սկզբունքները ձևակերպված են եղել և սկսել են կյանքի կոչվել բացառապես ՌԴ և նախագահ Պուտինի միջնորդական առաքելության շնորհիվ»,- ասել է նա:

Գալուզինը նշել է, որ Ռուսաստանն այս տարիներին չորս ուղղություններով փորձել է պրակտիկ քայլեր ձեռնարկել, յուրաքանչյուրի ուղղությամբ լուրջ ներուժ և հիմքեր են մշակվել հետագա առաջխաղացման համար:

«Հասկանալի է, որ այնպիսի հին ու զգայուն կոնֆլիկտային իրավիճակների կարգավորումը, ինչպիսին ԼՂ-ում և նրա շուրջ տեղի ունեցողն է, եթե իրատեսորեն նայենք, չի կարող ընթանալ առանց անհարթությունների և խնդիրների»,- ասել է Գալուզինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել