Կիպրոսում մայիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, քննարկվել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարները:
Կիպրոսի գործընկերները պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր միջխորհրդարանական հարթակներում:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` որպես հանձնաժողովի նախագահ, հրավիրել է Կիպրոսի գործընկերներին այցելել Հայաստան եւ հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երեւանում:
comment.count (0)