Բեռները կարող են ազատ տեղափոխվել Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա. Ալեն Սիմոնյանը՝ Անկարայում
 |1lurer.am|
13:58 - 05 մայիսի, 2023

Բեռները կարող են ազատ տեղափոխվել Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա. Ալեն Սիմոնյանը՝ Անկարայում |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի Հանրապետությունը որևիցե տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ՝ Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցի շրջանակում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«Հայաստանի Հանրապետությունը որևիցե տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, և մենք պատրաստ ենք և շատ հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքման հարցում:

Մենք որևիցե խնդիր չենք տեսնում առևտրային առումով տարածաշրջանը բացելու: Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռները և մարդիկ կարող են տեղաշարժվել ազատ ձևով՝ իհարկե հաշվի առնելով ՀՀ-ի օրենսդրությունը և ինքնիշխանությունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ խոսնակը նաև նշեց, որ մշտապես առաջարկել և առաջարկում են Ադրբեջանին հայելային հետ քաշել զորքերը սահմանին:

«Կարծում եմ՝ այս տարածաշրջանում խաղաղության հաստատումը անհնար է առանց Թուրքիայի, և մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել