Բայրամովը Միրզոյանի հետ բանակցություններից հետո խորհրդակցել է Չավուշօղլուի հետ |news.am|
15:47 - 05 մայիսի, 2023

Բայրամովը Միրզոյանի հետ բանակցություններից հետո խորհրդակցել է Չավուշօղլուի հետ |news.am|

news.am: Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի միջեւ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

«Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: Նախարարները քննարկել են նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,-գրում են լրատվամիջոցները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել