Թե ինչպես մի ամինաթթվի պատճառով հիմնարար հետազոտությունները դարձան կիրառական. «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայից» ներս
19:22 - 06 մայիսի, 2023

Թե ինչպես մի ամինաթթվի պատճառով հիմնարար հետազոտությունները դարձան կիրառական. «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայից» ներս

2015-ին Նիկոլայ Ավթանդիլյանն ու Հայարփի Ջավրուշյանը հիմնարար հետազոտություններ էին իրականացնում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում։ Գիտնականներն ուսումնասիրում էին արգինին կոչվող ամինաթթվի մասնակցությամբ օրգանիզմում կատարվող կենսաքիմիական տարբեր գործընթացներ։

Գիտական գրականության ուսումնասիրությունը նրանց ցույց տվեց, որ արգինինը կարող է անուղղակիորեն որոշակի դեր խաղալ քաղցկեղի զարգացման գործում։ Այդ ժամանակ գիտնականները որոշեցին անցնել կիրառական հետազոտությունների։ Այս հետազոտությունների ընթացքում նրանք սկսեցին գիտափորձեր իրականացնել քաղցկեղի զարգացումը խոչընդոտող մի մեթոդով, որն աշխարհում գրեթե չի կիրառվում։

Իսկ տարիների աշխատանքի շնորհիվ ստեղծվեց «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիան», որտեղ գիտնականներն այժմ շարունակում են իրենց ուսումնասիրությունները։

Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝

Թե ինչպես մի ամինաթթվի պատճառով հիմնարար հետազոտությունները դարձան կիրառական. «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայից» ներս

Հեղինակ՝ Աննա Սահակյան,
Տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել