Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին 
 |factor.am|
13:18 - 08 մայիսի, 2023

Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին |factor.am|

factor.am: Լիտվան աջակցում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ուղղված ջանքերին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։

«Մեր երկկողմ զրույցի ընթացքում ես ասել եմ իմ գործընկերոջը, որ մենք ուշադրությամբ ու մեծ մտահոգությամբ հետևում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, միաժամանակ, խաղաղ կարգավորման մեծ հույսերով։ Մենք համոզված ենք, որ տևական խաղաղությանը բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերից»,- ասել է Լանդսբերգիսը։

Նա հավելել է, որ Լիտվան վճռականորեն աջակցում է դրան ուղղված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել