Ուրախ ենք համագործակցել Իրանի հետ սիրիական խնդրի լուծման հարցում. Լավրով |armenpress.am|
22:56 - 10 մայիսի, 2023

Ուրախ ենք համագործակցել Իրանի հետ սիրիական խնդրի լուծման հարցում. Լավրով |armenpress.am|

armenpress.am: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  մայիսի 10-ին հանդիպել է  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Այս մասին հայտնել է  իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են սիրիական հարցի շուրջ համագործակցությունը:

«Մենք շատ ուրախ ենք, որ սերտ համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ սիրիական խնդրի լուծման հարցում»,- նշել է Լավրովը:

Ըստ աղբյուրի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մայիսի 9-ի երեկոյան Ռուսաստան է ժամանել քաղաքական պատվիրակության գլխավորությամբ՝ Մոսկվայում Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպմանը մասնակցելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել