aravot.am: Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների մի մասի կրճատումները կսկսվեն ամռանը։ Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե այսօր ինչ իրավիճակ է «Գեոպրոմայնինդ գոլդ» ընկերության կողմից շահագործվող հանքավայրում, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով աշխատանքները մշտապես խաթարվում են, ի՞նչ վնասներ են կրում պետությունն եւ տնտեսվարողը։
Հարությունյանն ասաց, որ տնտեսվարողը նախատեսում էր բաց հանքում աշխատանքներն ավարտել անցած տարվա աշնան վերջին․ «Մեր բանակցությունների եւ մեր պնդմամբ դրանք շարունակվում էին, աշխատողների մեծ մասին պահելու են մինչեւ այս տարվա ամառը, որից հետո պետք է սկսեն կրճատումները։ Այսինքն, մոտ հինգ-վեց ամիս երկարաձգվել է ժամկետը, եւ այդ ընթացքում աշխատողները աշխատավարձ պետք է ստանան հարկադիր պարապուրդի չափով։ Եթե մեր միջամտությունը չլիներ՝ արդեն աշնանը կրճատումներ կլինեին, քանի, որ բաց հանքի աշխատանքներն այլեւս ավարտվել էին եւ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը պետք է շարունակեր իր աշխատանքները փակ եղանակով»։
Փոխնախարարի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ տեղում հրաձգություններ են տեղի ունենում, որոնք խաթարում էին բաց հանքի վերջնական՝ փոքր ծավալների աշխատանքները․ «Տնտեսվարողը մեզ հավաստիացրել է, որ փակ եղանակով աշխատանքներին դրանք չեն խանգարում։ բաց հանքում փոքր ծավալի, մեկ ամսվա աշխատանք է մնացել եւ կարծում եմ, որ օրերի ընթացքում այդ հարցի կարգավորման արդյունքում դա էլ կիրականացվի, ու բաց հանքը կդադարեցվի, պաշարները սպառված կլինեն»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)