Արցախի Ասկերանում հրադադարը խախտվել է |tert.am|
20:43 - 12 մայիսի, 2023

Արցախի Ասկերանում հրադադարը խախտվել է |tert.am|

tert.am: Արցախում հրադադարը խախտվել է։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրից։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասված է տեղեկագրում։

Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 297 տոննա մարդասիրական բեռ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել