Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա հասնել կարգավորման. ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն. Կրեմլ |tert.am|
16:18 - 14 մայիսի, 2023

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա հասնել կարգավորման. ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն. Կրեմլ |tert.am|

tert.am: Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա Հարավային Կովկասում կարգավորման հասնել, ստորագրված փաստաթղթերը, որպես իրավիճակի կարգավորման հիմք, այլընտրանք չունեն: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը, գիտեք, լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Մենք ելնում ենք նրանից, որ դրանք շարունակում են լինել կարգավորման՝ այլընտրանք չունցող հիմք։ Եվ կարգավորման հասնելու համար մենք պետք է գնանք երեքի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհով»,- ասել է նա լրագրող  Պավել Զարուբինի հետ զրույցում։

Երևանն ու Բաքուն անցյալ տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսել են քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Նշենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել