tert.am: Իրաքի դեսպանը կանչվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ «անջատողական խմբավորումների անդամները նույնպես պաշտոնական արարողության են հրավիրվել Իրաքի Քրդստանի տարածաշրջանում», Fars News գործակալությանը տված հարցազրույցում ասել է Նասեր Քանանին։ Այս մասին գրել է Mehr-ը։
Ըստ Քանանիի՝ դատապարտելով վերոնշյալ գործողությունները՝ Իրանական կողմը նշել է, որ տեղի ունեցածը հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի միջև անվտանգության վերջին համաձայնագրին։
«Իրանը նաև հորդորել է իրականացնել համաձայնագրի կետերն ու պայքարել երկու երկրների անվտանգությունը խաթարող գործոնների դեմ»,- հավելել է նա։
comment.count (0)