Աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ՀՀ-ում ԵՄ դեսպան
 |news.am|
11:54 - 15 մայիսի, 2023

Աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ՀՀ-ում ԵՄ դեսպան |news.am|

news.am: Սյունիքում 55 մլն եվրոյի աջակցություն ենք տրամադրել, որով հստակ ազդակ ենք ուղարկում, որ աջակցում ենք Հայաստանին եւ Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն - Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսլի ասուլի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Ռուսական ագրեասիան Ուկրաինայի դեմ մեզ դարձրել է ավելի միասնական եւ պատրաստ ենք պայքարելու մեր արժեքների՝ ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության համար: Այդ ուղեցույցով շարժվում ենք առաջ նաեւ  Հայաստանում, այստեղ աջակցել ենք բարեփոխումների գործընթացին: Առաջընթացը ապահովվել է բավականին մարտահրավերներով չի ժամանակաշրջանում՝ կովիդ, պատերազմ, հետո արտահերթ ընտրություններ: Մինչ օրս  բավականին լարված իրավիճակ է աշխարհում»,-ասաց նա:

Անդրադառնալով նախօրեին Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպմանը, Վիկտորինն ասաց. «Մենք եւս մեկ անգամ ընդգծում ենք, որ ԵՄ-ն հանձնառու է եւ պատրաստ է աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին հարատեւ եւ խաղաղ լուծում գտնելու ճանապարհին, ինչը ոչ միայն խաղաղության կապահովի, այլեւ կերաշխավորի կայունություն յս տարծաշրջանում»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել