ՀՀ–ում գործող առևտրի կենտրոններից մեկում զենքի ապօրինի վաճառքի կետ է հայտնաբերվել. ոստիկանություն
13:33 - 17 մայիսի, 2023

ՀՀ–ում գործող առևտրի կենտրոններից մեկում զենքի ապօրինի վաճառքի կետ է հայտնաբերվել. ոստիկանություն

Հայաստանի առևտրի կենտրոններից մեկում հայտնաբերվել է զենք–զինամթերքի ապօրինի վաճառքի կետ։

Ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ առևտրի կենտրոններից մեկում 49-ամյա տղամարդը զենք– զինամթերքի ապօրինի շրջանառությամբ է զբաղվում։

Իրավապահները տվյալները ստուգել են ու պարզել, որ տղամարդն իսկապես առանց համապատասխան թույլտվության վաճառում է ատրճանակներ, հրազեններ ու փամփուշտներ:

Խանութի սեփականատերը, որն Աբովյան քաղաքի 49-ամյա բնակիչ է, և 40-ամյա աշխատակիցը ձերբակալվել են:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել