Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ-Գորիս ու հակառակ ուղղությամբ ուղեկցել են շտապ օգնության երեք մեքենա |tert.am|
09:32 - 18 մայիսի, 2023

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ-Գորիս ու հակառակ ուղղությամբ ուղեկցել են շտապ օգնության երեք մեքենա |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ-Գորիս ու հակառակ ուղղությամբ ուղեկցել են շտապ օգնության երեք մեքենա՝ բուժառուներով։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրից։

Խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

«Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 269,7 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է տեղեկագրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել