17:11 - 20 մայիսի, 2023

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ մայիսի 22-ից նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում մասնակիորեն վերսկսում են պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները՝ պայմանավորված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների ներկրմամբ։
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 29-ից դադարել էին Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: Այդ պատճառով բուժհաստատությունների ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել էր շուրջ 50 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 30 տոկոսի:
 
Սակայն վերջին օրերին դեղորայքի մատակարարումների վերականգնման շնորհիվ խնդիրը ժամանակավորապես լուծվել է, և այժմ հնարավոր է վերականգնել նաև պլանային միջամտությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել