news.am: Այո՛, Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն 18 մետր կառուցված է: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, որ պետականորեն ընդունել ենք, և դա մենք պետք է կարողանանք անել՝ ամբողջ աշխարհին ի ցույց ասելու, որ հայ ժողովուրդը առաջին քրիստոնյա ազգն է աշխարհում:
Այո, Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն 18 մետրը կառուցված է, թղթաբանության հարցերը կարգավորվում են, և երևի 2024 թվականին բացումը կանենք»,- ասաց նա։
Հարցին, թե որտեղ են անելու բացումը, Ծառուկյանն ասաց․ «Հատիսի գագաթին թույլ չեն տվել, Հատիսի կողքը, որտեղ 4000 տարի առաջ ինչ-որ ամրոց է եղել, ես էլ գումար եմ փոխանցել, որ ամրոցը վերականգնեն, այդ արձանն էլ կողքը կլինի, որ գան, տեսնեն։ Թույլտվության վրա զբաղվում ենք»։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումները:
comment.count (0)