«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետությունում իրականացվելու է ուժեղացված ծառայություն
 |news.am|
13:26 - 25 մայիսի, 2023

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետությունում իրականացվելու է ուժեղացված ծառայություն |news.am|

news.am: «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետության մայրաքաղաքում և մարզերում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։

Ոստիկանության հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Բոլոր դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական արարողություններ, կլինեն ոստիկանության ներկայացուցիչներ, մարզերում, որտեղ գործում է պարեկային ծառայությունը, դպրոցներում ու հարակից տարածքներում հասարակական կարգը կապահովեն պարեկային վերակարգերը: Ուժեղացված ծառայություն կիրականացվի նաև երեկոյան՝ տոնական խնջույքների ժամանակ:

Պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության խնդիրն է՝ բացառել շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերն ու ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումներ։

Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ մեր նպատակը պատժելը չէ, այլ հասարակական կարգի և օրվա տոնականության պահպանումը:

Հարգելի՜ ծնողներ և ուսուցիչներ, կոչ ենք անում համագործակցության՝ մեր միջոցառումների արդյունավետության, ապահովման համար: Բարի երթ մեր շրջանավարտներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել