Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման դեպքում Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերություններում դրական քայլերի. Չավուշօղլու

 |armenpress.am|
20:44 - 26 մայիսի, 2023

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման դեպքում Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերություններում դրական քայլերի. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, նշել է, որ եթե երկու կողմերի միջև հաշտություն հաստատվի, Անկարան Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստ կլինի դրական քայլերի:

Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

«Մենք դրական ենք գնահատում Երևանի վերջին հայտարարությունը: Մենք աջակցում ենք դրան»,- ասել է Չավուշօղլուն։

«Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտություն հաստատվի»,-հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել