Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
11:00 - 27 մայիսի, 2023

Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցն էր: Այս մասին հաղորդում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ 

Քննարկվել են արտաքին քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական ու տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր: 

Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են առկա հիմնախնդիրների լուծմանը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել