Մոսկվան հույս ունի, որ Երևանին ու Բաքվին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը |azatutyun.am|
15:01 - 27 մայիսի, 2023

Մոսկվան հույս ունի, որ Երևանին ու Բաքվին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ և հույս ունի, որ Բաքվին ու Երևանին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Հարցին, թե այսօր հնարավո՞ր է խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ «խաղաղության պայմանագրի ձեռքբերումը մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղիների առաջընթացից»:

«Հենց դրան է ուղղված մեր աջակցությունը, այդ թվում՝ վիճելի հարցերին հավասարակշռված փոխզիջումային լուծումներ որոնելը, որոնք ձեռնտու կլինեն ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին»,- նշել է Գալուզինը և պնդել, որ հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցությունները նպաստել են կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը, մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումների մերձեցմանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել