ՀՀ ԶՈՒ զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից Ադրբեջանի հետ կանգնելու փորձ է. ԱԳՆ
19:10 - 27 մայիսի, 2023

ՀՀ ԶՈՒ զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից Ադրբեջանի հետ կանգնելու փորձ է. ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Հայաստանի երկու զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից հետ կանգնելու փորձ է։ Այս մասին «Թվիթեր»-ի էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել զինծառայողներին ու կատարել բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու պարտավորությունները` 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների և կազմակերպությունների կոչերին համապատասխան», -նշել են ԱԳՆ-ից։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել