Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ
 |aysor.am|
13:35 - 29 մայիսի, 2023

Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է ՄԻԵԴ, Aysor.am-ին հայտնեց գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։

«Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի», - ասաց Սամվելյանը։

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի (Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան) հետ կապն ընդհատվել է: ՔԿ հաղորդմամբ՝ զինծառայողները «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել